Հուլիսի 10-ին, ժամը 01.36-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ միջհամայնքային Հ-28 ավտոճանապարհի Հրազդան-Հանքավան հատվածքի 1-ին կմ-ում «Մերսեդես E 200» մակնիշի 22 ՍՍ 272 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հայտնվել հարակից դաշտում, ինչից վարորդ Զ. Հ. (ծնվ. 1975թ.) տեղափոխվել է Հրազդանի ԲԿ:

 

Ըստ բժիշկների' տուժածի առողջական վիճակը ծանր է:

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը: