Հուլիսի 10-ին, ժամը 23.50-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բազմաբերդ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ «ՎԱԶ 2109» մակնիշի 01ԼՏ508 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ' Վ., Հ.) միջպետական Մ-1 ավտոճանապարհի Գյումրի - Երևան հատվածում (58-րդ կմ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել քարին: