Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վիտեբսկում «Սլավյանսկի բազար» արվեստների XXII-րդ միջազգային փառատոնի միջոցառման ընթացքում հայտնել է, որ Ուկրաինայում ժողովուրդների պատերազմ չկա, այլ կան անպարկեշտ քաղաքական գործիչներ: Այս մասին տեղեկացնում է itar-tass-ը։

 

«Այսօր Ուկրաինայում Ժողովուրդների ոչ մի պատերազմ էլ չկա: Ուկրաինայում ժողովուրդը պատերազմ չի մղում բելառուսների, ռուսների և մյուս ժողովուրդների դեմ»,- ասել է Լուկաշենկոն:

 

Նա պարզաբանել է, որ կան անպիտան և անազնիվ քաղաքական գործիչներ, որոնք ժամանակին չգնահատեցին այդ միասնությունը, այդ միասնության կարևորությունը, որի արդյունքում էլ առաջացավ ճեղքվածք, իսկ այդ ճեղքվածքի մեջ մտան մեր հակառակորդներն ու թշնամիները: