Պաշտոնական այցով ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է ԼՂՀ մայրաքաղաքի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին:

 

Ստեփանակերտի գործընկերոջ հետ միասին Տարոն Մարգարյանը ծաղիկներ է խոնարհել նաև Արցախյան ազատամարտում զոհված հայորդիների շիրիմներին:

 

Մինչ հարգանքի տուրք մատուցելը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը ողջունել է նաև Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերից ԼՂՀ մեկնած մարզաառողջարարական հետիոտնային-ճանաչողական արշավի մասնակիցներին, ովքեր ևս ծաղիկներ են խոնարհել հուշահամալիրի մոտ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն