«Լիվերպուլի» և Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստ Լուիս Սուարեսը պաշտոնապես կարիերան կշարունակի «Բարսելոնայում»: Այս մասին տեղեկացնում է «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը:

Հաջորդ շաբաթ 27-ամյա ֆուտբոլիստը բժզննում կանցնի կատալոնյան ակումբում, կկնքի 5 տարվա պայմանագիր և կներկայացվի որպես կատալոնյան ակումբի ֆուտբոլիստ:

Daily Mail-ի տեղեկություններով՝ տրանսֆերն արժեցել է 75 մլն ֆունտ:

Անցյալ մրցաշրջանում Անգլիայի առաջնությունում Սուարեսը 33 խաղում հեղինակել է 31 գոլ:

Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնությունում Իտալիայի դեմ խաղում Կելինիին կծելու համար ուրուգվայցին որակազրկվել է 4 ամսով:

Ֆուտբոլիստը ակումբում կկրի 10 համարի մարզաշապիկը: