Ինչպես հայտնում է ukrinform.ua-ը, ընդամենը 2014 թվականի սկզբից ի վեր ուկրաինացիները հայրենական բանկերից հանել են 6 միլիարդ դոլարի և 32 միլիարդ գրիվնայի ռեկորդային գումար: Այս մասին Capital Times-ի իր բլոգում գրել է վերլուծաբան Էրիկ Նայմանը:

 

«Տարեսկզբից ի վեր ուկրաինացիները երկրի բանկերից հանել են ռեկորդային 6 միլիարդ դոլար և 32 միլիարդ գրիվնա: Դա շատ ավելի վատ է, քան 2008 թվականի ճգնաժամի ընթացքում. այն ժամանակ ուկրաինացիները հանել էին «սոսկ» 3,8 միլիարդ դոլար և 29 միլիարդ գրիվնա»,- ասել է Նայմանը:

 

Ըստ նրա՝ դրանով է բացատրվում է հանրապետությունում վարկավորման ծավալների կտրուկ անկումը: