Ոռոգման եւ էներգետիկ նպատակներով Սեւանա լճից այս տարի արդեն բաց է թողնվել ավելի քան 140 միլիոն խորանարդ մետր ջուր, ինչի հետեւանքով դիտվել է լճի մակարդակի իջեցում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի «Օրհուս» կենտրոնից, նախորդ տարվա հուլիսի 10-ի դրությամբ' Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 59 սանտիմետր բարձրության վրա, ինչը 10 սանտիմետրով ավելին է եղել այս տարվա նույն օրվա նիշից: Ջր բացթողումները Սեւանա լճից շարունակվում են, իսկ Արփա-Սեւան թունելային ջրատարից լիճ ջուր չի տեղափոխվում: Սեւանա լճի ջրային մուտքերը նվազել են նաեւ լիճ թափվող գետերից ոռոգման նպատակներով ջրառ իրականացնելու արդյունքում:

 

Խոսրով Խլղաթյան