Առաջիկայում Մայդանը պետք Է ամբողջովին ապաշրջափակվի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Կիեւի քաղաքագլուխ Վիտալի Կլիչկոն: Նրա խոսքով՝ այսօրվա Մայդանն արդեն այն չԷ, ինչ մի քանի ամիս առաջ Էր, երբ ասոցացվում Էր ազատ ժողովրդավարական հասարակության մեջ ապրելու մարդկանց ձգտման հետ:

 

«Շատ տարօրինակ Է, երբ Մայդանում կրակոցներ են լսվում, տեղի են ունենում ծեծկռտուքներ, այնտեղ ոչ սթափ վիճակում մեծ թվով մարդիկ են գտնվում: Մենք այն անվանում Էինք Եվրամայդան, բայց դա հեռու Է եվրոպական ստանդարտներից»,-հայտարարել Է Կլիչկոն հուլիսի 11-ին «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությանը տված հարցազրույցում:

 

Նրա խոսքով՝ մոտ ժամանակներս անհրաժեշտ Է «վերաֆորմատավորել» Մայդանը, եւ Կիեւը պետք Է վերադառնա նորմալ կյանքի: ՉԷ որ մայրաքաղաքը միշտ Էլ եղել Է այն գործընթացների օրենսդիրը, որոնք տեղի են ունենում երկրում, ընդգծել Է Կլիչկոն:

 

Դրա հետ մեկտեղ նա բերել Է Կիեւի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի՝ հուլիսի 1-ից 5-ն անցկացրած սոցիոլոգիական հետազոտության տվյալները, որոնց համաձայն՝ կիեւցիների 80 տոկոսը պաշտպանել Է բողոքի մասնակիցներին ձմռանը, բայց այժմ 82 տոկոսը բացասաբար Է վերաբերվում Անկախության հրապարակում ճամբարի առկայությանը, 79 տոկոսն այն կարծիքին Է, որ ժամանակի ընթացքում Մայդանը վերածվել Է հանցավոր տարրերի կամ որոշակի զբաղմունք չունեցող անձանց հավաքատեղիի, 89 տոկոսը պնդում Է բարիկադների ապամոնտաժումը: