ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է Բրազիլիայում ընթացող Աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստի կոչման տասը հավակնորդների անունները:

Ցանկում տեղ են գտել Մատս Հումելսը, Տոնի Կրոսը, Թոմաս Մյուլերը, Ֆիլիպ Լամը (բոլորը՝ Գերմանիայի հավաքական), Անխել դի Մարիան, Խավյեր Մասկերանոն, Լիոնել Մեսսին (բոլորը՝ Արգենտինայի հավաքական), Արյեն Ռոբեն (Հոլանդիա), Խամես Ռոդրիգես (Կոլումբիա) և Նեյմար (Բրազիլիա):

Մինչև Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղի ավարտը ՖԻՖԱ-ի փորձագետների խումբը և լրագրողները քվեարկության միջոցով կորոշեն լավագույնին: