Պաղեստինյան իշխանություններն ու նրանց աջակցող երկրները քննարկում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծ, որը դատապարտվում է խաղաղ բնակիչների նկատմամբ կիրառվող բռնությունը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

Ըստ փաստաթղթի նախագծի՝ իշխանությունները խիստ անհանգստացած են Գազայի հատվածում իսրայելական բանակի գործողության հետ կապված իրադրության սրմամբ և խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թվի կտրուկ աճով:

 

Փաստաթուղթը հակամարտող կողմերին կոչ է անում պահպանել պարտավորությունները և հակամարտության խաղաղ կարգավորման համաձայնագիր ձեռք բերել: