Հուլիսի 12-ին, ժամը 00.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1999 թ. ծնված Ներսես Պ.-ն, որը ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

 

Մեկնած օպերատիվ խմբին տուժողի հարազատները հայտնել են, որ Ներսես Պ.-ն վնասվածքները ստացել է հուլիսի 11-ին, ժամը 17.00-ին, Արարատի մարզի Շաղափ գյուղի վարչական տարածքում, ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով:

 

Հանգամանքները պարզվում են:

 

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Արարատի բաժին: