Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները Ադրբեջանից Թուրքիա մեկնող բեռնատարում 2,79 տ հեղուկ հերոին են հայտնաբերել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնել է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:

 

«Աննախադեպ» բնութագրված այդ գործողության ժամանակ ձերբակալվել են Վրաստանի երկու քաղաքացիներ: Դա Վրաստանի տարածքում ձերբակալված թմրանյութի ամենախոշոր խմբաքանակն է: Բեռնատարից 30 կգ կշռով հերոինի 90 տակառներ են իջեցվել:

 

Հեղուկի 80 տոկոսը մաքուր հերոին է: Քրեագետներն ամբողջ ապրանքի արժեքը գնահատել են հարյուրավոր միլիոն դոլարներ: