Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Դավիթ Նարիմանիան, հավաքելով 72,47% ձայն, հաղթանակ է տարել Թբիլիսիի քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ-Նովոստի»-ն, ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալների համաձայն, «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից առաջադրված Նիկա Մելիայան հավաքել է 27,53% ձայն:

Վրաստանի բնակիչները շաբաթ օրն ընտրել են ութ քաղաքների' Թբիլիսիի, Բաթումիի, Փոթիի, Գորիի, Մծխեթիի, Օզուրգետիի և Թելավիի քաղաքապետերի, ինչպես նաև 13 ինքնավար շրջանների ղեկավարների: