Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսն Աշխարհի առաջնությունում հաղթելուց հետո հաստատել է, որ կարիերան շարունակելու է Մադրիդի «Ռեալում»:

«Աշխարհի առաջնությունը շատ հաջող ավարտվեց: Հիմա հանդես եմ գալու «Ռեալի» կազմում: Ինձ համար իրականացավ միանգամից երկու երազանք»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը:

Նշենք, որ «Բավարիան» և «Ռեալը» ֆուտբոլիստի տեղափոխության մասին պաշտոնական հայտարարություն չեն արել: