Վրաստանում Հայաստանի քաղաքացիներ են ձերբակալվել անօրինական ճանապարհով երկիր Walther PP եւ Մակարով ՄՊ-645Կ պնեւմատիկ ատրճանակներ, ինչպես նաեւ զինամթերք անցկացնելու փորձի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 14-ին հաղորդել Է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մամուլի ծառայությունը:

 

«Եկամուտների ծառայության աշխատակիցների կողմից հուլիսի 13-ին երկու Walther PP cal. 9 mm պնեւմատիկ ատրճանակ, պահունակ եւ երկու փամփուշտ, ինչպես նաեւ MP-645K cal. 4.5 mm ատրճանակ եւ 11 փամփուշտ են հայտնաբերվել հայ-վրացական սահմանի «Նինոծմինդա» մաքսային անցակետում Հայաստանի քաղաքացիներ Ա.Ռ-ի եւ Ա.Կ-ի ավտոմեքանեները զննելիս»,-ասված Է գերատեսչության հաղորդագրության մեջ:

 

Գործը հետագա քննության համար փոխանցվել Է Սամցխե Ջավախքի տարածաշրջանի պարեկային ոստիկանության հետաքննչական բաժնին, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն: