ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը BRICS-ի երկրներին (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ) կոչ է արել դիմակայել այն երկրների վրա գործադրվող ճնշումներին, որոնք համաձայն չեն ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների հետ: Այս մասին հայտնում է itar-tass-ը։

 

«Ներկայումս ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների «պատժամիջոցային հարձակմանը» ենթարկվել է Ռուսաստանը և խորին երախտագիտություն է հայտնել BRICS-ի երկրներին, որոնք տարբեր ձևերով դատապարտել են նման պրակտիկան»,- ընդգծել է Պուտինը:

 

Ըստ Պուտինի՝ BRICS-ի երկրները պետք է համատեղ միջոցներ ձեռնարկեն՝ ընդդեմ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կողմից այս կամ այն երկրի վրա գործադրվող ճնշումների: