Հայաստանի ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կողմից հանրապետությունում 1988 թվականից մինչ այժմ գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1785 դեպք:

 

Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում տեղի ունեցած շարժական բուժախտորոշիչ կլինիկայի հանդիսավոր բացման ժամանակ կարևորեց կենտրոնի գործունեությունը և շնորհավորեց վերջինիս աշխատակիցներին'հաստատության ստեղծման 25-ամյակի կապակցությամբ:

 

«Այս տարի լրանում է Հայաստանում գործող ՄԻՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի 25 տարին, որի կապակցությամբ շնորհավորում եմ կենտրոնի ղեկավարին՝ պրոֆեսսոր Գրիգորյանին և ողջ անձնակազմին:

 

Կարծում եմ կենտրոնը համալրվելով շարժական համալիրներով' հնարավորություն կունենա էլ ավելի բարձրացնել իր գործունեության արդյունքները' ՄԻԱՎ-ով և ՁԻԱՀ-ով տառապող մարդկանց վիճակը բարելավելու գործում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց նախարարը:

 

Հայաստանի ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը ստեղծվել է 1988 թվականից և սկսել արձանագրել մեր երկրում ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքերը: