Հուլիսի 15-ին տեղի ունեցած՝ Մոսկվայի մետրոյի վթարի արդյունքում, ըստ վերջին տվյալների՝ զոհերի թիվը հասնում է 22-ի, որոնցից 6-ն օտարերկրացի են: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

Օտարերկրացիներից 2-ը Չինաստանի քաղաքացիներ են՝ 33 և 40 տարեկան, 2-ը՝ Տաջիկստանի 24 և 25 տարեկան քաղաքացիներ, զոհերի թվում են նաև Ղրղըզստանի 24-ամյա քաղաքացի և Մոլդովայի 46-ամյա քաղաքացի, ինչպես նաև մերձմոսկովյան Կոլոմնայի 32-ամյա կինը: 5 զոհի բնակության վայրերն առայժմ հայտնի չեն:

 

Հունիսի 15-ը Մոսկվայում հայտարարվել է սուգ՝ ի հիշատակ աղետի զոհերի հիշատակի: Մարդիկ ծաղիկներ են տանում դեպքի վայր:

 

Նշենք, որ Մոսկվայի մետրոյի վթարի հետևանքով վիրավորված երկու երիտասարդ հայ աղջիկների վիճակը շարունակում է մնալ ծանր:

 

20 տարեկան Մերի Աշոտի Քոչարյանը ողնաշարի կոտրվածքով Մոսկվայի 67-րդ հիվանդանոցում է․Մերիի վիճակը մնում է ծայրահեղ ծանր, իսկ 23 տարեկան Աննա Օլեգի Բուլղադարյանը ծանր վիճակում Մոսկվայի 79-րդ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է: