Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի սահմանամերձ տարածքում 15 րոպե անընդմեծ կրակոցներ չեն եղել: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

 

«Ճամբարակի տեղամասում այդ չափի խախտում չի եղել, բայց ընդհանուր սահմանագոտու վրա հակառակորդը որոշ խախտումներ արել է: Ողջ սահմանի երկայնքով երեկ և այսօր կրակոցներ որևէ տեղում չեն եղել, սակայն խախտումներ տարբեր տեղերում դիտվել են»,-նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

 

Որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկությունների համաձայն՝ հակառակորդն այսօր 15 րոպե անընդմեջ կրակոցներ է արձակել Ճամբարակ քաղաքի սահմանամերձ տարածքի վրա: