ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անձամբ է հայտարարել Ռուսաստանի դեմ կիրառվող նոր պատժամիջոցների մասին: Այս մասին հայտնում է itar-tass-ը։

 

Նա նշել է, որ Ուկրաինայի ճգնաժամը կարգավորելու հարցում ՌԴ-ից հստակ գործողություններ է ակնկալում, այլ ոչ թե միայն խոսքեր, սակայն Ռուսաստանը մինչև հիմա ոչ մի այդպիսի քայլ չի արել:

 

«Հաշվի առնելով Ուկրաինայում շարունակվող բռնությունները՝ ես հաստատել եմ ռուսական մի շարք խոշորագույն ընկերությունների և ֆինանսական ինստիտուտների նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթ: Մեր դաշնակիցների հետ ես մեկ անգամ չէ, որ հայտնել եմ, որ Ռուսաստանը պետք է կանխի զենքի և ահաբեկիչների՝ Ուկրաինայի սահմանի հատումը, որ ՌԴ-ն պետք է կոչ անի անջատողականներին ազատել գերիներին և աջակցի զինադադարը, որ Ռուսաստանը պետք է ձգտի և ամեն ինչ անի բանակցությունների հասնելու համար և համաձայնի դիտորդների տեղակայմանը սահմանին: Մենք ցանկանում ենք կոնկրետ գործողություններ տեսնել, այլ ոչ թե պարզապես խոսքեր»,-հայտնել է Օբաման: