ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Մալայզիայի վարչապետ Նաջիբ Թուն Ռազակի հետ հեռախոսազրույցի ժամանակ առաջարկել է ստեղծել միջազգային խումբ, որը կհետաքննի Ուկրաինայում «Մալայզիական ավիաուղիների» Boeing 777-ի կործանման պատճառը: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

«Ես հեռախոսազրույց եմ ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Նա պատրաստակամություն է հայտնել աջակցել ողբերգության բացահայման գործընթացին և առաջարկել է ստեղծել միջազգային խումբ՝ միջադեպի պատճառը հետաքննելու համար»,- նշել է Նաջիբ Թուն Ռազակին:

 

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Ուկրաինայի արևելքում «Մալայզիական ավիաուղիների» Boeing 777-ի ավիաաղետի հետևանքով զոհվել է 298 մարդ՝ օդանավում գտնվել է 280 չափահաս ուղևոր և 3 երեխա, ինչպես նաև 15 մարդուց բաղկացած անձնակազմ։