Հուլիսի 18-ին, ժամը 07.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան փողոցի թիվ 23 հասցեում' թիվ 30 դպրոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ահրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ «Տոյոտա բրյուս» մակնիշի 32 LS 674 պ/հ ավտոմեքենան բախվել է կայանած «Նեոպլան» մակնիշի 888 VU 81 պ/հ ավտոբուսին:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը' վարորդ Գ. Ս. (ծնվ. 1992 թ.) տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: