Թուրքիայի Իզմիրի նահանգի Ուրլայի շրջանում այսօր առավոտյան տեղական ժամանակով ժամը 06:58-ին երկրաշարժ է տեղի ունեցել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, որը հղում է կատարել Թուրքիայի արտակարգ իրավիճակների ծառայությանը, երկրաշարժի ուժգնությունը գերազանցել է 4 բալը: Ստորգետնյա ցնցումը տեղի է ունեցել 17,6 կմ խորության վրա:

 

Երկրաշարժը խուճապ է առաջացրել բնակչության շրջանում: Զոհերրի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Թուրքիայի երկրաշարժագիտական կենտրոնները հայտնել են, որ Էգեյան ծովի թուրքական հատվածում երկրաշարժի օջախներն ակտիվացել են: