chessfed.amԲուլղարիայի Պլովդիվ քաղաքում երեկ ավարտվել է Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Հայաստանը ներկայացնող շախմատիստուհիներ Լիլիթ Գալոյանը, Շուշաննա Սարգսյանն ու Մարիա Կուրսովան վերջին տուրում հաղթանակներ են տարել, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանն իրենց պարտիաներն ավարտել են խաղաղ արդյունքով:
Հիշենցենք, որ մրցաշարի արդյունքներով 1-14 տեղերը գրաված շախմատիստուհիներն իրավունք են ստացել մասնակցելու աշխարհի կանանց գավաթի խաղարկությանը: Մեր պատվիրակներից այդ դժվարին ուղեգրերից մեկը նվաճել է Էլինա Դանիելյանը:
Մրցաշարի հաղթող է ճանաչվել Ռուսաստանը ներկայացնող Վալենտինա Գունինան:
Վերջնական արդյունքներ՝
1. Գունինա – 9
2. Կոսինտսևա – 8,5
3. Մելիա – 8
14. Դանիելյան – 7,5
16. Մկրտչյան – 7
34. Կուրսովա – 6,5
57. Գալոյան – 5,5
82. Սարգսյան – 5
Ընդամենը՝ 116 մասնակից