Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը պահանջել Է անհապաղ հետաքննել Ուկրաինայի տարածքում մալայզիական Boeing-777-ի կործանման պատճառները:

 

«Դա սարսաճազդու, ցնցող, սահմռկեցուցիչ միջադեպ Է: Մենք պետք Է բացահայտենք, թե ինչ եւ ինչպես Է տեղի ունեցել: Եթե պարզվի, որ ինքնաթիռը խփվել Է, իսկ դա հնարավոր Է, այդ դեպքում մեղավորները պետք Է պատասխանատվության ենթարկվեն: Եվ դա մենք պետք Է անենք հնարավորինս արագ»,- հուլիսի 18-ին հայտարարել Է Միացյալ Թագավորության վարչապետը «Կոբրա» արտակարգ կոմիտեի՝ ողբերգությանը նվիրված նիստից հետո, որը նա նախագահել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: