Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն իր թիմակցին՝ Տոնի Կրոսին հաջողություն է մաղթել Մադրիդի «Ռեալում»:

24-ամյա ֆուտբոլիստը մադրիդցիների հետ 6 տարվա պայմանագիր է կնքել և հանդես կգա 8 համարի մարզաշապիկով:

«Հաջողություն Մադրիդում: Կկարոտեմ: Սա հիանալի ժամանակ էր»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է 22-ամյա Գյոտցեն: