Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի Գրիգոր Լուսավորիչ, Խաչատուր Աբովյան եւ Վարդան Մանիկոնյան փողոցներում ընթանում են լայնածավալ ասֆալտապատման աշխատանքներ:

 

Գրիգոր Լուսավորիչ փողոցի հիմնանորոգումն ու աֆալտապատումը կատարվում է պետական միջոցներով, իսկ Վարդան Մանիկոնյան եւ Խաչատուր Աբովյան փողոցներինը' տեղական բյուջեով:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, պետական միջոցներով կատարվող աշխատանքներն ընթանում են 200 գծամետր հատվածում, եւ ծրագրի արժողությունը կազմում է 19.5 միլիոն դրամ: Աշխատանքները մեկնարկել են հուլիսի սկզբներին եւ արդեն գտնվում են ավարտական փուլում:

 

Նորատուսի համայնքապետ Մուրադ Հարությունյանի հավաստմամբ, Վարդան Մամիկոնյան փողոցն ասֆալտապատվելու է 700 մետր հատվածում, եւ տեղական բյուջեից ներդրվել է մոտ 29 միլիոն դրամ: Խաչատուր Աբովյան փողոցը հիմնանորոգվելու է 500 մետր հատվածում, իսկ ծրագիրը կյանքի կոչելու համար համայնքը ներդրել է 20 միլիոն դրամ: Աշխատանքներն իրականացնում են «Գավառ ՃՇՇ» ԲԲԸ շինարարները:

 

Այս պահի դրությամբ աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ եւ կավարտվեն ամռան վերջին:

 

Խոսրով Խլղաթյան