Հանրապետության տարածքում՝

 

Հուլիսի 20-22-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում' 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

 

23-24-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

 

Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ արագությամբ:

 

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 1-2 աստիճանով:

 

 

Երևանում՝

 

Հուլիսի 20-22-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:

 

23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: