Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն խոսել է նոր մրցաշրջանում թիմի սպասումներից և նշել, որ դորտմունդցիներին հեշտ չի լինի առանց Ռոբերտ Լևանդովկիի. վերջինս տեղափխվել է Մյունխենի «Բավարիա»:

«Չպետք է մոռանալ, որ ի դեմ Լևանդովսկիի՝ մենք կորցրինք Եվրոպայի լավագույն հարձակվողներից մեկին: Ընդհանուր առմամբ, ունենալու ենք նույն նպատակները, որն ունեինք վերջին մրցաշրջանում: Ինչ վերաբերում է «Բավարիային», ապա բացի գերմանացի խաղացողներից, նրանք ունեն նաև շատ ուժեղ օտարերկրացի խաղացողներ, օրինակ՝ Ալբան, Ռիբերին, Լևանդովսկին: Նրանք բոլորը մասնակցել են Աշխարհի առաջնությանը»,- Վատցկեի խոսքը մեջբերում է Sport1-ը: