ԱՄՆ-ն և նրա դաշնակիցներն աչք են փակում Իսրայելի՝ Պաղեստինի նկատմամբ «չհիմնավորված դաժանությամբ», դրա հետ մեկտեղ մեղադրելով Ռուսաստանին Ուկրաինայի բոլոր դժբախտությունների մեջ: Այս մասին Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը գրել է Instagram-ի իր էջում:

 

Ըստ Չեչնիայի նախագահի՝ Պաղեստինից արձակված հրթիռները չեն վնասել Իսրայելին, սակայն պատասխան հարվածները հարյուրավոր պաղեստինցիների կյանք են խլում՝ սպանելով երեխաներին, անպաշտպան կանանց և ծերերին:

 

«ԱՄՆ-ն և Եվրոպան հանգիստ են նայում դրան՝ չձեռնարկելով ոչ մի քայլ, չնայած Իսրայելի գործողությունները պետական ահաբեկչություն են: Միևնույն ժամանակ նրանք մեղադրում են Ռուսաստանին Ուկրաինայի բոլոր դժբախտությունների մեջ՝ մեր երկրի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելով»,- գրել է նա: