ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետի տեղակալ Ա.Թովմասյանը, «ՍՊԾ» գործակալության դիտացանցերի և տեղեկատվության բաժնի պետ Վ.Արզումանյանը և ՀՀ ՍԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան պաշտպանություն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Վ.Խոնդկարյանը հերթական գործուղումն են իրականացրել ջրամբարներ:

 

Այս անգամ նրանք այցելել են ՀՀ Կոտայքի մարզի Գեղարդալիճ, Արագածոտնի մարզի Կոշ, Ագարակ և Շիրակի մարզի Մանթաշ ջրամբարները: Կատարվող աշխատանքի հիմնական նպատակը պատվարների սեյսմիկ անվտանգության հսկողությունն ապահովելու նպատակով տեղադրված հսկիչ–չափիչ սարքերի աշխատանքային վիճակի ուսումնասիրությունն է:

 

Գործուղման ընթացքում կատարվել է ջրամբարների ակնադիտական զննում և ստուգվել է ջրամբարների պիեզոչափական համակարգի աշխատանքը' տեղում կատարելով չափումներ ջրամբարների պատասխանատուների հետ համատեղ: Ավելի քան 2700 մ բարձրության վրա գտնվող Մանթաշ և Գեղարդալիճ ջրամբարները հեշտ հասանելի չեն ճանապարհի տեսակետից: Չնայած դրան, պահանջվող աշխատանքները պատասխանատուների կողմից կատարվում են պատշաճ մակարդակով:

 

Ջրամբարների տարածքում կատարված ուսումնասիրություններով նախատեսված աշխատանքը չի ավարտվում։ Քննարկումները կատարվում են ինչպես տեղերում, այնպես էլ գործուղումից հետո «ՍՊԾ» գործակալությունում: Պատասխանատուների հետ քննարկվել են ջրամբարների պատվարներում առկա խնդիրները, դրանց լուծմանն ուղղված հնարավոր ուղիները: Մի շարք առկա խնդիրների պատճառով, այդ թվում նաև ջրամբարների հետ կապված, այս տարի լուրջ խնդիր է դարձել ինչպես առանձին ջրամբարներում ջուր հավաքելը, այնպես էլ հավաքելուց հետո քիչ կորուստներով կուտակված ջուրը նպատակին ծառայեցնելը: