Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին գոհ է, որ «Դույսբուրգի» դեմ ընկերական խաղում գոլի հեղինակ է դարձել:

Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստը, սակայն, հայտարարել է, որ իրեն թիմի լիարժեք ֆուտբոլիստ չի զգում:

«Դա ընդամենն ընկերական խաղ էր: «Բավարիայի» լիարժեք ֆուտբոլիստ ինձ կզգամ երկրի Սուպերգավաթի, կամ էլ առաջնության առաջին խաղից հետո»,- Լևանդովսկիի խոսքը մեջբերում է Bild-ը: