Թբիլիսիում ՀՀ դեսպանության հարցմանն ի պատասխան' Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունից հաղորդել են, որ Վրաստանը մտադիր չէ Հայաստանի հետ մուտքի արտոնագրային (վիզային) ռեժիմ սահմանել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նման տեղեկատվություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը facebook-յան իր էջում, ի պատասխան ռուսական եւ վրացական լրատվամիջոցներում տեղ գտած հայտարարությանը:

 

Ըստ դրա, իբր, սեպտեմբերի 1-ից Վրաստանում երկարաժամկետ բնակություն հաստատող, բիզնես գործունեություն ծավալող կամ սովորող Հայաստանի քաղաքացիների մուտքը կսահմանվի հատուկ ռեժիմով: