Աշխարհազորայինները լքել են Լուգանսկի մարզի Սևերոդոնեցկ և Լիսիչանսկ քաղաքները: Այդ մասին հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության մամուլի ծառայությունը:

 

ԼԺՀ-ի ներկայացուցիչների հաղորդագրության մեջ ասվում է, որ Սևերոդոնեցկում ծանր մարտեր են ընթանում, ուկրաինական բանակը քաղաքի վրա է հարձակվում մի քանի տանկային շարասյունով:

 

«Ծանր իրավիճակ է ստեղծվել Սևերոդոնեցկում և Լիսիչանսկում: Քաղաքներից հեռացել են Ալեքսեյ Մոզգովոյի և ատաման Կոզիցինի ստորաբաժանումները»,- ասված է ԼԺՀ-ի պաշտոնական կայքում: