Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենածախսատար մարզիկների անունները:

«Մեծ Սաղավարտի» մրցաշարերի 17-ակի չեմպիոն Ռոջեր Ֆեդերերը և գոլֆի 14-ակի չեմպիոն Թայգեր Վուդսը գլխավորում են ցուցակը:

Պարբերականի տվյալներով՝ 32-ամյա շվեյցարացին և 37-ամյա ամերիկացին 2013թ-ին իրենց անվան շնորհիվ յուրաքանչյուրն աշխատել է 46 մլն դոլար:

Հաղորդվում է, որ Ֆեդերերի մասնակցությունը ոչ պարտադիր մրցաշարերին արժե ավելի քան 1 մլն դոլար:

Ամենաթանկ «բրենդային մարզիկների» տասնյակն ունի հետևյալ տեսքը.

1. Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա), թենիս - $46 մլն

1. Թայգեր Վուդս (ԱՄՆ), գոլֆ - $46 մլն

2. Լեբրոն Ջեյմս (ԱՄՆ), բասկետբոլ - $27 մլն

3. Ֆիլ Միկելսոն (ԱՄՆ), գոլֆ - $25 մլն

4. Մարիա Շարապովա (Ռուսաստան), թենիս - $23 մլն

5. Մահենդրա Սինգհ Ջոնի (Հնդկաստան), կրիկետ - $21 մլն

6. Ուսեյ Բոլտ (Ճամայկա), թեթև ատլետիկա - $20 մլն

7. Քոբի Բրայանթ (ԱՄՆ), բասկետբոլ - $19 մլն

8. Լի Նա (Չինաստան), թենիս - $15 մլն

9. Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա), ֆուտբոլ - $13 մլն

10. Լիոնել Մեսսի (Արգենտինա), ֆուտբոլ - $13 մլն