armsport.am«Սթոք Սիթին» համաձայնության է հասել կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Բոյան Կրկիչի տրանսֆերի հարցում: Այս մասին հաղորդում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը:

Իսպանացի հարձակվողը առաջիկա ժամերի ընթացքում կժամանի Անգլիա եւ քառամյա պայմանագիր կստորագրի «Սթոք Սիթիի» հետ: Կրկիչի տրանսֆերը անգլիական ակումբը ձեռք է բերել լիովին անվճար, սակայն վերջինիս ելույթներով պայմանավորված՝ «կապտանռնագույնները» կարող են բոնուսներ ստանալ: