Կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի տեղափոխությունը «Մոնակոյից» «Ռեալ», ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերների հնգյակում է:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմել է 80 մլն եվրո:

Արդյունքում Ռոդրիգեսի տրանսֆերային արժեքն ամենաթանկ տրանսֆերների ցանկում Լուիս Սուարեսի կողքին է, վերջինս այս ամռանը «Լիվերպուլից» «Բարսելոնա» տեղափոխվեց 81 մլն եվրոյի դիմաց:

Ամենաթանկ եռյակում շարունակում են լինել Նեյմարը («Բարսելոնա», 111,7 մլն եվրո), Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ», 96 մլն եվրո) և Գարեթ Բեյլը («Ռեալ», 91 մլն եվրո):