Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի՝ որպես Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ, ներկայացման ժամանակ «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտ է ներխուժել երկրպագու և մոտենալով Ռոդրիգեսին գրկել նրան:

Անվտանգության աշխատակիցները փորձել են երկրպագուին դուրս բերել, սակայն ֆուտբոլիստը թույլ չի տվել աշխատակիցներին տանել երկրպագուին և անձամբ է ուղեկցել երկրպագուին խաղադաշտից դուրս: