Արարատի մարզի տարածքի գործատուների մոտ զբաղվածների ընդհանուր թիվը կազմում է 98238 մարդ. պետական հատվածում' 20957, ոչ պետական հատվածում' 77057 եւ հասարակական կազմակերպություններում' 224:

 

Ըստ ոլորտների նրանք բաշխված են հետեւյալ կերպ. գյուղատնտեսության ոլորտ' 60286, արդյունաբերություն' 17152, շինարարություն' 1448, տրանսպորտ եւ կապ' 413, առեւտուր եւ հանրային սնունդ' 3652, կրթության, արվեստի եւ մշակույթի ոլորտ' 8009 մարդ եւ այլն:

 

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության Արտաշատի զբաղվածության մարզային կենտրոնի տնօրեն Վաչիկ Ավետիսյանը, Արարատի մարզը, լինելով գյուղատնտեսության նշանակության մշակաբույսերի հարուստ բերքատվությամբ մարզ, կարողանում է սեզոնի հետ կապված ոլորտի աշխատանքների կազմակերպման ժամանակ զգալի զբաղվածություն ապահովել:

 

Նոր աշխատատեղեր են բացվում գյուղատնտեսական մ թերքների վերամշակման արտադրությունում' ընդգրկելով նաեւ գինու, կոնյակի, պահածոների, չրի արտադրությունը, որոնցով սովորաբար հետաքրքրվում են արտերկրի մեր գործընկերները: Սակայն, կենտրոնի տնօրենն ընդգծեց, որ զբաղվածության նման ժամանակավոր կարգավորումը' պայմանավորված սեզոնով, դեռ բավարար արդյունք չէ, անհրաժեշտ է կարողանալ նաեւ արդյունաբերության զարգացման ուղղությամբ նույնպես նոր քայլեր ձեռնարկել, նպաստել նաեւ գիտության, մշակույթի եւ տնտեսական կապերի հաստատմանը արտերկրի գործընկերների հետ, որը հետեւողականորեն իրականացնում է Արարատի մա րզպետարանի աշխատակազմի հատկապես զարգացման ծրագրերի վերլուծության բաժինը:

 

Ավետիսյանի փոխանցմամբ, ըստ մարզպետարանից ստացված տեղեկությունների, Մասիսի տարածաշրջանի Զորակ համայնքի կոշիկի արտադրամասում այս տարվա վեց ամսվա ընթացքում աշխատանքի է ընդունվել երկու մարդ, Մասիսի կահույքի եւ փայտամշակման արտադրությունում' երեք մարդ, Արտաշատում կառուցվող մեծածախ առեւտրի կենտրոնի կառուցապատման աշխատանքներում' եւս հինգ մարդ:

 

Վեդիի «Մանան Սթոուն» քարի վերամշակման արտադրությունում նոր հոսքագիծ տեղադրելուց հետո կրկին բացվել է երկու, «Արվիկա-կլասիկ» ՍՊԸ-ում' երկու, «Մոլորակ» ժամանցի կենտրոնում' չորս նո ր աշխատատեղ: Նոր աշխատատեղեր են բացվել նաեւ կապված սեզոնի հետ. «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ում' 25, Արտաշատի գ/կ գործարանում եւ Դալարի գինու գործարանում' 9-ական, Քաղցրաշենի գինու գործարանում' 10, Մխչյանի «Արտաշատ Վինկոմ» ՍՊԸ-ում' ութ: