Երևանում շարունակվում է վթարային շենքերի պատշգամբների հիմնանորոգման ծրագիրը: Սա սոցիալական բնույթի է ծրագիր է, որը քաղաքապետարանը կատարում է: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը:

 

«Քաղաքապետարանն ամենևին պարտավորություն չուներ մարդկանց անձնական սեփականության կախովի պատշգամբները վերանորոգել, բայց, հաշվի առնելով, որ դրանք վտանգ են ներկայացնում ընդհանուր տարածքի, մ արդկանց կյանքի, շրջակա միջավայրի համար, որոշեց այդ աշխատանքը կատարել:

 

Բացի այդ, առկա էր սոցիալական խնդիր, քանի որ մարդիկ ի վիճակի չէին վերանորոգել դրանք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Կամո Արեյանը' հավելելով, որ ընթացիկ տարում 200 պատշգամբ հիմնանորոգման կենթարկվի համայքնային բյուջեի հաշվին:

 

«59 շենքերից 7-ում աշխատանքներն արդեն ավարտական փուլում են, 21-ն ավարտվել է արդեն»,- նշեց պաշտոնյան:

 

Նա առանձնակի անդրադարձավ վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման ծրագրին: «Ունենք 470 ընտանիք, որոնք կանգնած են այդ կարիքի շեմին. պահանջվում էր ընդամենը 5.6 միլիարդ դրամ: 2014 թվականի բյուջեում 2.7 միլիարդ դրամ նախատեսված է շենքներ կառուցելու համար: Մենք պետք է կառուցենք չորս շենք: Այս տարի ավարտ չենք ունենա այս ծրագրի մասով, ավարտը կլինի 2015-ին»,- եզրափակեց Կամո Արեյանը: