Վարորդները պետք է իմանան, որ երեք օրից կգործի ճանապարհային երթևեկության կանոնների խախտման նոր կարգավորում: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքն լրամշակված տարբերակով ուժի մեջ կմտնի հուլիսի 26-ից:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, օրենսգրքի 124-րդ հոդվածում տեղի են ուն եցել հետևյալ փոփխությունները. վերաշարադրվել է հոդվածի 2-րդ մասը, ըստ որի' տրանսպորտային միջոցների երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների պահանջները չկատարելը'առաջացնում է տուգանքի նշանակում' սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

 

Նույն հոդվածի 11-րդ մասի «եռապատիկի» բառը փոխարինվել է «հնգապատիկի», 23-րդ մասի «քառասնապատիկի» բառը' «քսանապատիկի» բառերով: 24-րդ մասը «կանգառ կատարելը» բառերից հետո լրացվել է. «, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետի տարածքում կայանելը» բառերով, իսկ 25-րդ մասից հանվել է «, ինչպես նաև ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետի տարածքում կայանելը» բառերը, ինչպես նաև նույն մասի «տասնապատիկի» բառը փոխարինել «հնգապատիկի» բառով:

 

Բացի այդ'փոփոխություններ են տեղի ունեցել 124-րդ հոդվածի' 26-րդ մասում («քսանապատիկի» բառը փոխարինել «տասնհինգապատիկի» բառով) և 28-րդ մասում («հնգապատիկի» բառը փոխարինել «յոթնապատիկի» բառով):