Հանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 11 պատահարի հետևանքով 24 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, հուլիսի 22-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 23 դեպքից բացահայտվել է 19-ը, խարդախության' 11 դեպքից 10-ը, կաշառակերության՝ 2, խուլիգանության և յուրացման 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության և դրամանենգության 1-ական դեպք։