«Լևանտեի» 27-ամյա դարպասապահ Կեյլոր Նավասը Մադրիդի «Ռեալի» հետ համաձայնության է եկել անձնական պայմանագիր շուրջ: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

Կոստա Ռիկայի հավաքականի հետ կկնքվի 5 տարվա պայմանագիր, իսկ տրանսֆերի արժեքը կկազմի 10 մլն եվրո: Առաջիկայում Նավասը կժամանի Իսպանիա՝ փաստաթղթերը ստորագրելու համար:

Իսպանիայի առաջնության 2013/14թթ.-ի մրցաշրջանում Նավասը մասնակցել է 37 խաղի, բաց թողել 39 գոլ և 17 հանդիպման ընթացքում անառիկ պահել սեփական դարպասը: