Հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը The Telegraph-ին տված հարցազրույցի ժամանակ մեկնաբանել է Ռուսաստանի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցները: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

«Դա կատակ է, ԵՄ-ն ոչինչ չի անի այնքան ժամանակ, մինչև որ անկախ չդառնա ռուսական էներգետիկայից: Մինչ այդ նա միայն խոսելու է պատժամիջոցների մասին»,- ասել է Մաքքեյնը:

 

Հիշեցնենք, որ ԵՄ-ի Խորհուրդն այսօր քննարկելու է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, թե Պուտինին մոտ կանգնած ռուս օլիգարխները սկսել են իրենց ակտիվները դուրս բերել Լոնդոնից: