Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» ահաբեկչական խմաբորումը ձգտում է իր դիրքերն ամրապնդել մերձավորարևելյան տարածաշրջանում' նաև նոր հովանավորներ գտնելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' հուլիսի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց արագաբետ Սարգիս Գրիգորյանը:

 

«Դարասկզբից «ՀԱՄԱՍ» խմբավորման թիկունքին կանգնած էր Սիրիան, Իրանը բայց «արաբական գարնան» հետ կապաված դիրքերի թուլացում նկատվեց այդ երկու պետություններում, որի հետևանքով խմբավորումը դուրս հանեց տեղակայանը Դամասկոսից: Հիմա Համասը զբացված է հովանավորների փնտրտուքով, տեսնում եմ, որ այն առավել հակված է Պարսից ծոցի միապետությունների ուղղությամբ»,- նշեց վերլուծաբանը:

 

Իսրայելի և «ՀԱՄԱՍ»-ի միջև ռազմական գործողությունները Գազայի երկու թեժ կետերում հուլիսի 23-ին դադարեցվել էր' վիրավորներին դուրս հանելու նպատակով: Իսրայելը «ՀԱՄԱՍ»-ի դեմ ռազմական գործողություններ սկսել է հուլիսի 8-ին: Ռազմական գործողությունների 16 օրվա ընթացքում իսրայելական քաղաքների ռմբակոծության հետևանքով 29 զինծառայող և 2 քաղաքացի է զոհվել, ավելի քան 400-ը վիրավորվել է: Հուլիսի 22-ին Իսրայելի ուղղությամբ հարձկավել է ավելի քան 90 հրթիռ: Իսկ 16 օրվա ընթացքում արձակված հրթիռների թիվը կազմել է 2100:

 

«Նման գործողություններով ՀԱՄԱՍ-ը ցույց է տալիս, որ ինքը նույնպես գործոն է տարածաշրջանում և իր հրթիռներով կարող է անհանգստություն պատճառել Իսրայելի նման բավական հզոր պետությանը»,- պարզաբանեց արաբագետը: