Իրաքի խորհրդարանը հուլիսի 24-ին երկրի նախագահ է ընտրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, երկրի նախագահ է ընտրվել Քրդստանի դաշինքի ներկայացուցիչ Ֆուադ Մասումը: Նա հավաքել է 30 ձայն՝ այդպիսով առաջ անցնելով մրցակից Բարհամ Սալեհից, ով հավաքել էր 23 ձայն:

 

Նախատեսված էր նախագահի ընտրություններն անցկացնել հուլիսի 23-ին, սակայն դրանք տեղի չեն ունեցել տարաձայնությունների պատճառով: Ավելի վաղ խորհրդարանի նախագահ Սալիմ ալ Ջուբուրին բացահայտել էր, որ նախագահ ընտրվելու ավելի քան հարյուր թեկնածուներ կան:

 

Իրաքում գործող Սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահին ընտրում է արդեն կազմավորված խորհրդարանը' 30 օրվա ընթացքում: Իրաքի Նախագահը հիմնականում կատարում ներկայացուցչական գործառույթ, իսկ իշխանությունը փաստացի գտնվում է վարչապետի ձեռքում: