Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսի 4-ամսյա որակազրկումը կարող է կրճատվել:

Կատալոնյան ակումբը որոշում է կայացրել որակազրկումը բողոքարկել Լոզանի մարզական վճռաբեկ դատարանում:

Հավանաբար, Սուարեսի որակազրկումը կկրճատվի, և ֆուտբոլիստը կկարողանա մասնակցել Իսպանիայի առաջնության մեկնարկային խաղերին: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:

Այնուամենայնիվ, Ուրուգվայի հավաքականի կազմում 9 խաղյա որակազրկումը ուժի մեջ կմնա: