ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հուլիսի 24-ին ընդունել է Իսպանիայի Ալիկանտե քաղաքի հայ համայնքի ղեկավար Հասմիկ Քոչարյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ սփյուռքի նախարարը բարձր է գնահատել Ալիկանտե քաղաքի հայ համայնքի կազմակերպվածությունը:

 

Հասմիկ Քոչարյանը նշել է, որ, չնայած համայնքը փոքր է՝ շուրջ 700 մարդ, սակայն համայնքում գործող մեկօրյա դպրոցը և համայնքային այլ կենտրոններն ակտիվ նախապատրաստվում են Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:

 

Քննարկվել են ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին Ալիկանտեի հայ համայնքի ներգրավվածության ընդլայնման հետ կապված հարցեր: