Հուլիսի 25-ին, ժամը 02.03-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի մոտակայքում' «Քյարքիի» ոլորաններում, տեղի է ունեցել ՃՏՊ:

 

«Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է սարին, կա մեկ տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ «Մ2» միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի 94-րդ կմ-ի մոտակայքում «Օպել» մակնիշի 34 PQ678 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սարի լանջին, ինչից վարորդ Վ. Կ.-ն (ծնվ.1988 թ.) ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Մինչ հրշեջ-փրկարարները կանչի վայր հասնելը տուժածը տեղափոխվել է Եղեգնաձորի ԲԿ:

 

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

Հրշեջ-փրկարարները փակել գազի բալոնի փականը: