Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ Շիրակի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանությունը որոնում է Կարեն անունով տղամարդու, ով կասկածվում է Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբոր սպանությունը կատարելու մեջ:

 

Ըստ տեղեկությունների՝ Կարենն աշխատում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում և սպանությունը կատարելուց հետո լքել է Հայաստանը:

 

Երեկ՝ հուլիսի 24-ին, սպանություն էր տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ էր ստացվել, որ Գետք գյուղից դեպքի Երազգավորս գյուղ տանող ճանապարհի վրա գտնվող կիսակառույց շինության մեջ տղամարդու դի կա: Նշված վայր էր մեկնել ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի պետը, քննիչը ու փորձագետը: Օպերատիվ քննչական խումբը նշված շինության մեջ հայտնաբերել էր Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան 67 տան բնակիչ, 50-ամյա Հարություն Գրիգորյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ վերջինս մահացել էր դաժան ծեծից և մարմնին ստացած հրազենային մի քանի կրակոցից:

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: